ԱՄՆ-ի Park ոստիկանությունը ձերբակալել է «Գրավեք Վաշինգտոնը» շարժման տասնյակ ցուցարարների, երբ նրանք հրաժարվել են քանդել կիսակառույց փայտե շինությունը, որ կառուցել էին գիշերվա ընթացքում:
Կիրակի առավոտյան ոստիականությունը ցուցարարներին հայտնել էր, որ նրանք թույլտվություն պետք է ունենան, և մեկ ժամ էր տվել կառույցը քանդելու համար:
Այն բանից հետո, երբ ցուցարարները հրաժարվել են ենթարկվել ոստիկաններին, նրանք ձերբակալել են մի քանի ցուցարարի: Մեկ ժամ հետո շինության մեջ գտնվող մյուս ցուցարարներն էլ են ձերբակալվել:
Associated Press-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալվել է 31 մարդ, իսկ շենքը ապամոնտաժվել է:







































