Դեկտեմբերի 4-ի երեկոյան Մոսկվայի «Թատերական» մետրոյի մոտ ձերբակալվել է Русские ազգայնական շարժման ղեկավար Դմիտրի Դեմուշկինը:
Интерфакс-ը հայտնում է, որ Դեմուշկինը ոչ մի օրինազանց քայլ չի արել: Նրան ձերբակալել են, երբ դուրս է եկել մետրոյից ու մոտեցել լրագրողներին: Հիշեցնենք, որ նույն տեղում ձերբակալվել էր հայտնի ազգայնական Վլադիմիր Տոպը:
Մոսկվայի ժամանակով 21:00-ից հետո Հեղափոխության հրապարակում սկսվել են ձերբակալությունները: Ընտրությունների նախնական տվյալները հայտնելու ժամանակ հրապարակում հավաքվել է մոտ 150 մարդ:








































