Մոսկվայի Տրումֆալնայա հրապարակում ձերբակալվել են 100 ակտիվիստներ: Նրանց տեղափոխել են ոստիկանության բաժին և մեղադրում են վարչական օրինազանցության մեջ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ձերբակալվածների շարքում են Другая Россия-ի ղեկավար Էդուարդ Լիմոնովը, МЫ-ի ղեկավար Ռոման Դոբրոխոտովը և այլ հայտնի ակտիվիստներ:
Հիշեցնենք, որ Տրումֆալնայա հրապարակում հավաքվել էին մոտ 300 ընդդիմադիրներ, որոնք գտնում էին, որ ընտրություններում տեղ են գտել բազմաթիվ իրավախախտումներ: Հրապարակում են եղել նաև մոտ 200 լրագրողներ:









































