Բրիտանական The Sun հանդեսը տեղեկացնում է, որ «Մաքլարեն»-ի ավտոարշավորդ և ամերիկացի փոփ երգչուհի Նիկոլ Շերզինգերը, ովքեր մեկ ամիս առաջ հայտարարել էին իրենց բաժանման մասին, կրկին միասին են:
Անհայտ աղբյուրը հանդեսին հայտնել էր, որ ավտոարշավորդը և երգչուհին մի քանի գաղտնի հանդիպում են ծրագրել, որպեսզի վերականգնեն իրենց հարաբերությունները.
« Ֆորմուլա-1-ի մրցաշրջանի ընթացքում նրանք պայքարում էին միմյանց միջև կապը վերականգնելու համար: Բայց գրեթե յուրաքանչյուր շաբաթ ավտոարշավորդը հայտնվում էր այլ երկրում և շատ զբաղված էր: Լյուիսը Նիկոլի հետ շփվում էր համացանցի միջոցով, բայց դա չէր կարող փոխարինել կենդանի շփումը: Իսկ այժմ, երբ Հեմիլթոնին չեն խանգարում ավտոարշավները, նա կարող է ավելի շատ ժամանակ տրամադրել երգչուհուն և անհամբերությամբ սպասում է, թե երբ կրկին կլինի Շերզինգերի կողքին»:







































