Մոսկվայի կենտրոնում մասսայական ձերբակալություններ են տեղի ունեցել: Ներքին գործերի նախարարությունը հայտնում է 12 ձերբակալվածների մասին:
Ըստ Интерфакс-ի՝ ձերբակալվածները փորձել են խախտել կարգուկանոնը և տարածել «Անօրինական ընտրություններ են անցկացվում» կոչերով թռուցիկներ:
«Ձախ ճակատ» շարժման մամլո քարտուղար Անաստասիա Ուդալցովան հայտնել է, որ ինքն էլ է հայտնվել ձերբակալվածների շարքում: Ապա ավելացրել է, որ շատ ակտիվիստներ ձերբակալվել են Կարմիր հրապարակի ճանապարհին, շատերին էլ արգելում են դուրս գալ իրենց տներից:







































