Ամանորյա թանկացումները պայմանավորված են տնտեսական և վարքագծի գործոններով: Տնտեսագետ Գրիգոր Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Նոր տարվա նախօրեին բոլորը սկսում են բուռն առևտուր կատարել, և պահանջարկն աճում է, ինչի արդյունքում, ըստ տնտեսագիտության օրենքների, պետք է գներն էլ աճեն: Սակայն, մյուս կողմից, Գ. Հայրապետյանի խոսքով, եթե վաճառողները գիտեն, որ Նոր տարվա նախօրեին իրենց պետք է շատ ապրանք բաց թողնել շուկա՝ պահանջարկը ծածկելու համար, ապա պետք է, որ գներն էական չաճեն:
«Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեն, որ աշխարհում այդ ժամանակաշրջանում զեղչեր են լինում: Բայց մեզ մոտ դա չի կատարվում, ինչը բացատրվում է ազգային մենթալիտետով»,- ասաց Գ. Հայրապետյանը:








































