Պայթյունը տեղի է ունեցել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով արաբական թագավորության ներքին գործերի նախարարությանը: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ինչպես հաղորդվում է, պայթյունը տեղի է ունեցել միկրոավտոբուսի մեջ, որը կանգնեցված է եղել բրիտանական դեսպանատան տարածքի հարևանությամբ:
Միջադեպի հետ կապված՝ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում հետաքննություն: Դեպքի վայրը շրջափակված է:








































