ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիա այցելության ընթացքում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները միանում է Թուրքիայի հորդորներին՝ կոչ անելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրաժարական տալ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ջո Բայդենը Թուրքիայի նախագահին ասել է, որ սիրիական կառավարությունը տարածաշրջանը ապակայունացնում է:
Հիշեցնենք, որ այսօր Սիրիայում զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ: Մինչ այդ հաղորդվում էր 17 զոհի մասին:









































