Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ շաբաթ օրը Սիրիայում զինված բախումների հետևանքով զոհվել է 17 մարդ:
‹‹Մարդու իրավունքների պահպանման սիրիական մոնիթորինգի կենտրոն›› կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ անվտանգության ուժերի և ընդդիմության կողմն անցած զինվորականների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով Իդլիբում զոհվել են 7 զինվոր և ոստիկան: Սպանվել են նաև հինգ դասալիք և երեք խաղաղ բնակիչ:
Եվս երկու մարդ սպանվել է Հոմսում, մեկ հոգի էլ՝ Դերաայում:
Սիրիական զորքերը Լիբանանի սահմանին մոտ գտնվող Տալկալախ գյուղում ձերբակալել են առնվազն 27 մարդու: Փոխհրաձգության արդյունքում զոհվել է Լիբանանի առնվազն երեք բնակիչ:
SANA տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալվածները մեղադրվում են Լիբանանից Սիրիա գրոհայինների տեղափոխվելուն օգնելու մեջ:








































