Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշեց, որ խաղի նկատմամբ հետաքրքրության մասին իր խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել.
«Ես թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես գտնվում եմ գերհոգնած վիճակում: Հոգնածությունը գալիս է երկար տարիներ հագեցած գրաֆիկով խաղալուց: Ամեն շաբաթ ես կորտ եմ դուրս գալիս և խաղում եմ առանց ուժերս խնայելու: Այս բառերը չեն նշվել, և ամեն ինչ ներկայացվել է ուռճացված»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նադալի տված հարցազրույցից հետո վերոգրյալ բառերը չէին ներկայացվել, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել:










































