Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ծառուկյանի բախտը չէր բերել

Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Դուբայից, որտեղ նշում էր իր ծննդյան տարեդարձը: Այս ընթացքում, ինչ նա Դուբայում էր, Հայաստանում երևի թե ոչ պակաս թեժ էր իրավիճակը, ինչպես որ հաստատ եղել է Ծառուկյանի ծննդյան հանդիսություններին: Սակայն, եթե Դուբայում թեժ էր զվարճանքը, ապա Հայաստանում թեժ էր իրավիճակը ԲՀԿ քաղաքական գործունեության հետ կապված, որը առաջնային պլան էր մղվել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո: Սակայն այս ամենի մասին շատ են եղել վերլուծություններ, մեկնաբանություններ և դիտարկումներ` և մեր, և շատ այլ լրատվական միջոցներում:

Մենք այժմ պարզապես կփորձենք ընթերցողների ուշադրությունը հրավիրել մեկ ուրիշ հանգամանքի վրա, որը, մեր կարծիքով, այս ամբողջ պատմության ընթացքում անտեսվել է անարդարացիորեն, չի կարևորվել թյուրիմացաբար: Խոսքն այն մասին է, որ երբ Հայաստանում քննարկվում է պետության ճակատագրի համար կարևոր զարգացումների համատեքստում ԲՀԿ պահվածքը, այդ կուսակցության ղեկավարը Դուբայում ՀՀ մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաների հետ զվարճանում է իր ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այսինքն` իրականում սրանով է Ծառուկյանը տվել հենց առաջին իսկ պատասխանն այս ողջ քննարկումների ընթացքում: Այսինքն` այս մարդը զվարճանքների մարդ է, որը կարևորագույն քաղաքական պահին Հայաստանից հեռու զվարճանում է իր ծննդյան կապակցությամբ:

Սա, իհարկե, դատապարտելի չէ, և ըստ էության ամեն ոք էլ ունի նման իրավունք, և ոչ ոք ի զորու չէ դատափետել կամ քննադատել տվյալ անձնավորությանը: Սակայն բոլորս էլ ունենք եզրակացություններ անելու իրավունք, և ըստ էության այս տեսանկյունից եզրակացության հիանալի առիթ է այն, որ երբ ամբողջ ազգը մի մարդու հարց է քննարկում պետության ճակատագրի կոնտեքստում, այդ մարդն իր համար հանգիստ զվարճանում է Դուբայում` ըստ էության ցույց տալով, թե իր համար իրականում ինչ կոնտեքստ ունի պետության ճակատագիրը: Այս տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ Ծառուկյանն ամենևին եզակի չէ Հայաստանի օլիգարխիական համակարգում: Պարզապես նրա բախտը չբերեց, և Լևոն Տեր-Պետրոսյանը նրա անունը տվեց նոյեմբերի 25-ի հանրահավաքում, որովհետև նրանից առաջ էլ բախտը չէր բերել, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն էր ընտրել Սերժ Սարգսյանի դեմ պայքարի ներիշխանական հիմնական գործիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում