Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանին։
Իրանի նախագահի մամլո ծառայությունը նշել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Ահմադինեժադն առողջություն է մաղթել Էրդողանին՝ նկատի ունենալով օրեր առաջ նրա վիրահատության ենթարկվելը։
Բացի այդ, Ահմադինեժադն ու Էրդողանը թուրք և իրանական ժողովուրդներին մաղթել են բարեկեցություն ու բարգավաճում։
Հիշեցնենք, որ աղիների շրջանում առաջացած խնդիրների պատճառով Էրդողանը նոյեմբերի 26-ին Ստամբուլում վիրահատության էր ենթարկվել։









































