Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Վերին Լարսի անցակետում կուտակված են մնում 250 հայկական բեռնատարներ

Ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում շարունակում են կուտակված մնալ մոտ 250 բեռնատարներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Վահագն Բադալյանը`խոսելով Վերին Լարսի անցակետում առաջացած բեռնակուտակման շուրջ:

Ըստ Վ. Բադալյանի` մեքենաները դեռևս կանգնած են և առաջ շարժվելու հնարավորություն չունեն: Նա հույս հայտնեց, որ մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում փոփոխություններ կլինեն, քանի որ մաքրման աշխատանքները Հայաստանյան կողմի ուժերով շարունակվում են:

«Մեր ասոցիացիան ունի փոխադրողներ, որոնք իրենց շարժակազմով կանգնած են Ռոստովից մինչև Վերին Լարսի սահմանային անցակետ: Խոսքը շուրջ 250 մեքենայի մասին է: Նրանք բոլորը հենց սահմանային անցակետում չեն կանգնած, այլ կանգնած են մինչև Դոնի Ռոստով, Պյատիգորսկ»,- նշեց ասոցիացիայի գլխավոր քարտուղարը` հավելելով, որ առաջ շարժվելն իմաստ չունի, այդ պատճառով այժմ սպասողական վիճակ է. սպասում են, որ ճանապարհը բացվի, կամ այլընտրանք գտնեն այդ բեռները տեղ հասցնելու համար:

Վահագն Բադալյանը խոսեց Նովոռոսիյսկ-Փոթի լաստանավային գետանցման տարբերակի շուրջ: Ըստ նրա` սա այլընտրանք է բեռները բերելու: Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղարի համոզմամբ` սա ավելի թանկ տարբերակ է: «Սակայն հնարավոր է՝ գնանք այս քայլին, եթե երկար ժամանակ այս հարցը չլուծվի, կարող է ապրանքը փչանալ: Ստիպված ենք առավել թանկ ճանապարհին դիմել, որ հարցերը լուծվեն»,- ամփոփեց Վ. Բադալյանը`տեղեկացնելով, որ խնդրի լուծման նպատակով ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանն այժմ Վրաստանում է:

«Առաջին լրատվական»-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացրին, որ այժմ Վրաստանում հայ և վրացի մասնագետների միջև քննարկումները շարունակվում են, որպեսզի մի լուծում գտնեն խցանումը վերացնելու ուղղությամբ: Նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչը նաև ասաց, որ նախապես հայտարարել են, որ անցակետը փակ է, սակայն բեռնափոխադրողները գնացել են:

Նշենք, որ այս անցակետը մեծ մասամբ օգտագործվում է հայկական բեռնափոխադրումների համար և վերջին երկու տարվա ընթացքում են նմանատիպ խնդիրներ առաջանում: Նախնական տեղեկությունների համաձայն` Վերին Լարսի անցակետում խցանված են «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության բեռնատարները և Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի փոխադրողների բեռնատարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում