Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը մեղադրել է հարևան երկրներին Սիրիայի ապստամբներին աջակցելու համար:
«Հարևան երկրներն աջակցում են սիրիացի ապստամբներին՝ նրանց մատակարարելով զենք և զինամթերք»,- հայտարարել է Մուալլեմը, որի խոսքերը մեջբերում է սիրիական պետական Sana լրատվական գործակալությունը:
Սիրիայում ավելի քան 8 ամիս շարունակվում են հակակառավարական ժողովրդական ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը: Թուրքիան, ԱՄՆ-ը և Եվրամիությունը Արաբական երկրների լիգայի կողմից Սիրիայի դեմ մտցված պատժամիջոցներից հետո ուժեղացրել են տնտեսական ճնշումը Դամասկոսի վրա:







































