Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Արմեն Գևորգյանը դրական է գնահատել Վայոց ձորի մարզի հավաքագրումների մակարդակը

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շարունակում է մարզային այցելությունները` առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքին ծանոթանալու եւ հրատապ այլ խնդիրների քննարկման նպատակով:

Ա. Գևորգյանն այսօր մեկնել է Վայոց ձոր` այցը սկսելով Շատին համայնքից, որտեղ մարզպետ Սերգեյ Բագրատյանի ուղեկցությամբ ծանոթացել է փլուզված ճանապարհի վերականգնման աշխատանքներին:

Ճանապարհը սողանքի հետևանքով փլուզվել էր ամռան սկզբին, այն վերականգվել է պետբյուջեից հատկացված 118 մլն դրամով: Փոխվարչապետին զեկուցվել է, որ գրունտային ճանապարհն ապահովում է բնականոն երթևեկությունը, և հաջորդ տարի անհրաժեշտ կլինի ասֆալտապատում իրականացնել:

Մարզի ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր քննարկվեցին մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում:

Փոխվարչապետին զեկուցվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի եւ երկրորդ մասի ընթացքի մասին: Տեղեկացվել է, որ ծրագրի առաջին մասով հատկացված 260 մլն դրամի շրջանակում նախատեսված աշխատանքներն ավարտվել են:

Ծրագրի երկրորդ մասով արդեն ավարտվել են Եղեգնաձոր քաղաքի Գևորգյան փողոցի վերանորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են Եղեգնաձորի Շահումյան 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի հիմնանորոգման և ամրացման աշխատանքները, որի համար 45 մլն դրամ հատկացվել էր առաջին, 33 մլն դրամ` երկրորդ ծրագրով:

Ծրագրի երկրորդ մասով մի շարք համայնքներում կհիմնանորոգվի խմելու ջրի ցանցը, Ռինդ համայնքում կկառուցվի կոյուղագիծ, կնորոգվեն բազմաբնակարան շենքերի տանիքներ: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների ընթացքը`կարևորելով աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը:

Խորհրդակցությանը ներկայացվել են նաև մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասնմեկ ամիսների կատարողականի ցուցանիշները:

Դեկտեմբերի 1-ի դրությամբ Վայոց ձորի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 936 մլն դրամի դիմաց կազմել են 913,1 մլն դրամ (կատարողականը`97,69%):

Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95.2 %, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,5 %-ով:

Հողի հարկի կատարողականը կազմել է 102, 1%, ինչը, սակայն 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9 տոկոսով: Գույքահարկի կատարողականը կազմել է 104, 5 տոկոս, նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 1,2 տոկոսի աճ:

Նշվեց, որ չնայած այն հանգամանքին, որ հողի հարկի հավաքագրման կատարողականը բարձր է, սակայն նախորդ տարվա համեմատ հավաքագրման ցուցանիշը նվազել է հիմնականում Վերնաշեն, Աղավնաձոր, Կարմրաշեն, Զառիթափ, Ազատեկ, Հերհեր համայնքներում:

Փոխվարչապետը ընդհանուր առմամբ դրական է գնահատել հավաքագրումների մակարդակը` միաժամանակ մարզպետին հանձնարարել է մինչև տարեվերջ աշխատանքներ իրականացնել հատկապես հողի հարկի ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Փոխվարչապետին զեկուցվել է նաև մարզում գյուղատնտեսական իրավիճակի մասին: Տեղեկացվել է, որ մարզում կատարվել է 1100 հա աշնանացան` 55 հեկտարով ավելի, քան նախորդ տարի:

Նախորդ տարվա համեմատ բարձր է եղել նաև բերքատվության ցուցանիշը. արտադրվել է 5 845տ հացահատիկ և ընդեղեն` նախորդ տարվա 4151 տոննայի դիմաց, 4100 տոննա խաղող` 3809 տոննայի դիմաց:

Տեղեկություններ ներկայացվել են համայնքների գլխավոր հատակագծերի կազմման, մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին:
Անդրադարձ է կատարվել նաև մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:

Փոխվարչապետն առանձին խորհրդակցություն է անցկացրել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժինների ղեկավարների մասնակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում