Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին` ժամը 00.30-ի սահմաններում, Ծովակալ Իսակովի պողոտայի միջնամասում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը:
Բախման հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:








































