Saturday, 06 06 2026
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են

Եթե ՀՀԿ-ին հաջողվի ՀԱԿ-ին չեզոքացնել, հաջորդ հարվածը ստանալու է ԲՀԿ-ն (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

– Պարոն Բադալյան, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը, նրա կանխատեսումները և առաջարկը` ուղղված քաղաքական դաշտի խոշոր խաղացողներից մեկին` ԲՀԿ-ին, ըստ էության ընդունակ է փոխել քաղաքական դաշտի ամբողջ դասավորությունը: Ի՞նչ կանխատեսումներ ունեք և ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ին ուղված այդ առաջարկը:

– Քաղաքական դաշտում կա ընդամենը հինգ ուժ, երեքը` ազդեցիկ, երկուսը` ոչ այնքան. ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն»: Քաղաքական դաշտում ուրիշ ուժ գոյություն չունի: Քաղաքական հինգ ուժերի վերադասավորություն կամ այլ գործընթացներ տեղի չեն ունենա: Ընդամենը քաղաքական ուժերից մեկը` ՀԱԿ-ը առաջարկեց ԲՀԿ-ին ոչ այնքան համագործակցել, այլ ընդամենը նպաստել համատեղ ուժերով արդար և ազնիվ ընտրությունների անցկացման: ՀԱԿ-ը դեռևս նախորդ տարիներին իր հանրահավաքների ժամանակ բազմաթիվ անգամ կոչեր է ուղղել քաղաքական դաշտի ուժերին` միասին նպաստել այդ գործընթացին:

– Այն փորձը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ի համախոհները ունեն, թե վերջին տարիներին ինչպես են անցել ընտրությունները, և ԲՀԿ մասնակցությունն այդ ընտրություններին ինչպիսին է եղել` ընդհուպ այն, որ 2008 թ. նախագահական ընտրություններին շատ գործիչներ են ծեծվել ԲՀԿ սափրագլուխների կողմից, նույնիսկ կին է առևանգվել, հուշում է, որ ԲՀԿ-ն ռեժիմը պահող կարևոր օղակներից մեկն է եղել, ի՞նչն է փոխվել, որ ԲՀԿ-ն կարող է պաշտպանել ընտրությունների արդյունքում ձևավորված իրական պատկերը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այսպիսի հասցեական առաջարկ է անում ԲՀԿ-ին:

– Փոխվել է այն, որ ավելի ակնառու են դառնում Հայաստանում կիսաավտորիտար կառավարման օրինաչափությունները: Եթե Հանրապետական կուսակցությանը հաջողվի ինչ-ինչ միջոցներով ՀԱԿ-ին չեզոքացնել, ապա հաջորդ հարվածը ստանալու է ԲՀԿ-ն, նույն իրավիճակի մեջ է ընկնելու, որովհետև ավտորիտար կառավարման համակարգի հետ ունեն իրենց օրինաչափությունը: Նրանք չեն հանդուրժում այլընտրանք: Անգամ Երևանի ավագանու ընտրություններին բավականին լարված իրավիճակ ստեղծվեց ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմնակիցների միջև: Այսինքն` այս տենդենցը միգուցե այն ժամանակ չէր երևում, բայց հիմա գնալով ավելի է ուժեղանում: Այստեղ տենդենցը մեկն է` խորհրդարան պետք է մտնեն երկու ուժ, և դա հնարավորություն է տալիս ապագայում քաղաքական մրցակցություն ունենալ, որը կազդի նաև տնտեսական մրցակցության վրա, որը կազդի նաև այլ բնագավառների վրա… Թե՞ գնում ենք այն ճանապարհով, որ սկզբում ՀԱԿ-ն է չեզոքացվում, ապա ԲՀԿ-ն, որից հետո ստեղծվում է Հանրապետականի մենիշխանությունը:

– Կարծո՞ւմ եք, որ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա ժողովրդավարության պաշտպա՞ն:

– Բացարձակ ժողովրդական պաշտպան չէ, որովհետև առաջին հերթին իրեն և իր կուսակցությանն է պետք: Քաղաքականությունը զգացմունքային պահ չի ընդունում, և այստեղ հարցը դրված է այնպես, որ իրար աջակցում են արդար ընտրություններ անցկացնելու համար:

– Պարոն Բադալյան, օրակարգում այսպիսի հարց է, որ ԲՀԿ-ն երկու ընտրություն ունի, և դրանք նրա առջև դրել է Սերժ Սարգսյանը: Մեկ` որ ԲՀԿ-ն գնում է միասնական ցուցակով ՀՀԿ-ի հետ, մյուսը` ընդդիմության` ՀԱԿ-ի հետ. սրանցից ո՞րն եք հավանական համարում և արդյոք չե՞ք կարծում, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ այդ երկու ճանապարհներից երրորդը այլևս Գագիկ Ծառուկյանին չի առաջարկվելու:

– Քաղաքականության մեջ միշտ էլ բազմաթիվ ճանապարհներ կան: Պետք է փորձել գտնել այդ ճանապարհները, և համաձայն չեմ, որ այդ երկու ճանապարհն է: Ասեմ, որ կոալիցիան փաստացի արդեն գոյություն չունի: Կոալիցիան ձևավորվեց 2007 թ. խորհրդարանի ընտրություններից հետո, մեկ տարի հետո ՕԵԿ-ը որպես քաղաքական ուժ մահացավ: Այսօր կոալիցիա մնացել է միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն` 50 տոկոս հարաբերակցությամբ: Այստեղ ոչ թե կոալիցիայից դուրս գալու խնդիր կա, այլ Հանրապետականի հետ կապը խզելու հարց կա: Այսօր կոալիցիան ինչ-որ լուրջ կառույց չէ: ԲՀԿ-ն նույնպես իշխանություն է: Հիմա ավելի շատ աժիոտաժ է ԲՀԿ-ի հետ կապված ձերբակալությունների հարցում: Իհարկե, կարող ենք մտածել, որ իշխանական համակարգի մի մասը փորձում է ճնշում գործադրել ԲՀԿ-ի վրա: Բայց ձերբակալություններով հարց չես լուծի: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Կոնգրեսի շարժման կազմակերպիչներից 100-ից ավել մարդ ձերբակալված էր, տասնյակ մարդիկ ընդհատակում էին, խոշոր գործարարներից մեկին արտաքսեցին, բայց դա դրական արդյունք չտվեց, այսինքն` ձերբակալությունների ժամանակներն անցել են:

– Պարոն Բադալյան, ԲՀԿ կարկառուն ներկայացուցիչները շտապեցին հայտարարել, որ սկսում են օրինաչափություններ տեսնել այդ ձերբակալությունների մեջ, որովհետև կառույցի երեք ներկայացուցիչներ ձերբակալվել են նույն մեղադրանքով` թմրամիջոցի օգտագործման և պահելու կասկածանքով:

– Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այնքան խեղճ պետք է գտնվի, որ ընդամենը տեղական նշանակության երկու կուսակցական գործիչների ձերբակալությունը պետք է նրան խուճապի մեջ գցի: Այս փիառ ներկայացումը մեկ նպատակ ունի` վախեցնել դիմացինին, ճնշում գործադրել: Այս ամենը կազդի ԲՀԿ քաղաքականության վրա միայն այն դեպքում, երբ ԲՀԿ-ն ընդունի, որ ինքն անհաջողության է մատնվել, այսինքն՝ զուտ հոգեբանական տեսակետից: Եթե պարզվի, որ իրոք այդ մարդիկ թմրադեղերի հետ կապված խնդիր են ունեցել, ապա ԲՀԿ-ն պետք է շնորհակալություն հայտնի ոստիկանությանը նման մարդկանց ձերբակալելու համար, որոնց մեկուսացրել է իր կուսակցությունից:

– Պարոն Բադալյան, երբ պետք էր կոալիցիոն հուշագիրը նորից ստորագրել , ի՞նչը դրդեց, որ ԲՀԿ-ն այնուամենայնիվ գնաց ստորագրման՝ այն դեպքում, երբ նախորդ տարի Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես մերժում էր կոալիցիոն հուշագիրը նորից ստորագրելու հնարավորությունը` ընդհուպ նշելով, որ երկու կարծիք չի կարող լինել` հաստատելով, որ իր խոսքը գործ է:

– Այն ժամանակ կար «արաբական գարունը» և միգուցե չցանկանալով, որ ԲՀԿ-ն իր հարաբերությունը լարեր ՀՀԿ հետ՝ ստորագրվեց կոալիցիոն հուշագիրը, որը փաստացի չի էլ գործում, ինչը ցուց տվեց նաև Իջևանի ընտրությունը: Այն ժամանակ ԲՀԿ համար միգուցե խիստ անհրաժեշտ էր դիմակայել հնարավոր ճնշումներին, իսկ հիմա ժամանակը փոխվել է: Այն, ինչ հիմա տեղի է ունենում՝ մոտենում ես նախընտրական կամպանիայի կոնտեքստով:

– Պարոն Բադալյան, նշվում էր, որ աշնան կեսերին կոալիցիան գոյություն չի ունենա, և մարդիկ կպատրաստվեն նախընտրական արշավին: Ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն դուրս կգա՞ կոալիցիայից և որո՞նք կլինեն նրա քայլերը:

– Կոալիցիան փաստացի չկա, բայց դե յուրե կա, որը բացարձակ նշանակություն չունի կոալիցիայի հետ ԲՀԿ-ի ապագա գործունեության առումով: Նա կարող է կոալիցիայի մեջ մնալով` հաջողություն ունենալ ընտրությունների ժամանակ և կարող է դուրս գալ իշխանությունից և ավելի հաջողություն ունենալ: Դա կախված է ԲՀԿ-ի գործելաոճից, քաղաքական հաշվարկից:

– Որպես կոալիցիայի անդամ, եթե մասնակցում են ընտրություններին. քննադատելով իշխանությանը, քննադատելով կառավարության ծրագրերը, որքանո՞վ դա կարող է ազդել ընտրազանգվածի վրա:

– Իշխանությանը կարող է քննադատել ընդդիմությունը, բայց ԲՀԿ-ն չի կարող կառավարության գործունեությունը քննադատել, եթե նա ունի նախարարներ: Կարող են անհատ պատգամավորներ քննադատել, բայց կուսակցության պաշտոնյայի տեսակետը տարբեր բան է: Նրա հաջողությունն ու անհաջողությունը կախված է նրա ինքնուրույն ընկալվելուց, այն կերպարից, որ նա մինչև հիմա ձևավորել է դա զարգացնելու հետ:

– Պարոն Բադալյան, որտե՞ղ է այդ պոտենցիալը:

– ԲՀԿ-ն ահռելի մեծ պոտենցիալ ունի: Իհարկե քաղաքական գործընթացների մեջ ֆինանսը կարևոր է: Բայց այստեղ ավելի շատ կերպարը զարգացնելու պոտենցիալ է և՛ Գագիկ Ծառուկյանի, և՛ կուսակցության: Սրանք տեխնոլոգիական աշխատանքներ են: Գագիկ Ծառուկյանի բարեգործական փիառը աշխատում է, որովհետև այլ կուսակցություններ համարժեք մասշտաբի փիառ չեն կարողանում կատարել:

– Ի՞նչ եք կարծում, Լևոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ին արած առաջարկից ՀԱԿ-ը շահե՞ց, թե՞ տուժեց:

– Կախված է, թե ՀԱԿ-ը ինչպես դա կներկայացնի իր ընտրազանգվածին, ինչքանով է դա նպաստում իր գործի հաջողությանը: Ես ինչպես հասկանում եմ, ՀԱԿ-ը դեռևս սպասում է ԲՀԿ պատասխանին: Թե ընդհանուր գործ կանե՞ն ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, դա այնքան էլ չի ազդի ՀԱԿ-ի վարկանիշի վրա: Ի վերջո, կուսակցություններին հաջողվել է հաջողության հասնել զուտ իրենց գործունեության արդյունքում: Պարտությունը ուրիշով կամ հաջողությունը ուրիշով չի կարելի մեկնաբանել:

– Ըստ Ձեզ, Գագիկ Ծառուկյանը ինչո՞ւ է ուշանում:

– Նրանք միգուցե փորձում են տեսնել, թե այդ առաջարկի մեջ ինչ ենթատեքստ կա կամ փորձում են տեսնել իշխանության մյուս թևի արձագանքը: Սա ընդամենը ոչ թե կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին է, այլ ընդամենը ընտրությունների ժամանակ համատեղ ռեսուրսների օգտագործումն է Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ իրականացնելու համար:

– Կարծում եք` «Հանրապետականը» թույլ կտա՞, որ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ ընտրություններին միասնաբար հանդես գա:

– Դա կախված է «Բարգավաճից»: Եթե նա թույլ տա կամ չտա, ապա կարող ենք ասել ԲՀԿ-ն անկման ժամանակաշրջանում է: Քաղաքականության մեջ ամենակարևորն այն է, որ պետք չէ վախենալ դիմացինից: Երբ նայում ես` Հանրապետականը ինչ տեխնոլոգիաներ է կիրառում` հանրահավաքի ժամանակ զուգարաններ փակել, հոսանք անջատել, նշանակում է, որ այդ կուսակցությունն այլևս ուրիշ տեխնոլոգիաներ չունի կիրառելու: Պետք է հասկանալ քաղաքական ճիշտ իրավիճակը, թույլ կողմերը վերլուծել, հասկանալ և ճիշտ քայլեր անել: Քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից կա մեկ կարևոր սկզբունք. դու կարող ես մտածել քաղաքականության մեջ մտնել կամ չմտնել և քո մեջի վախը պետք է մի կողմ դնես:

– «Բարգավաճի» մեջ գործարարներ կան, փող ունեցող մարդիկ, որոնք բիզնես ունեն: Նրանք պատրա՞ստ են ձերբակալվել իրենց լիդերի, իրենց առաջնորդի համար, ինչ-որ ժամանակ անազատության մեջ անցկացնել:

– Եթե քո դեմ ճնշումներ են սկսում գործադրել, ուրեմն դու տես ինչ խնդիրներ կան և պայքարիր դրանց դեմ: Իջևանի դեպքը ցույց տվեց, որ ԲՀԿ այնքան էլ թույլ չի, կարող է պաշտպանել և եթե պետք լինի իր երիտասարդներին ուղարկել որպես դիտորդներ: Եթե ԲՀԿ-ն կարողացել է, լինելով իշխանության մեջ, ցույց տալ և դառնալ Հանրապետականի այլընտրանք շարժում, ուրեմն պոտենցիալ ունի, ուղղակի այդ պոտենցիալի ճիշտ կազմակերպման խնդիրն է դրված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում