Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը իր հեղինակային նկարը նվիրել է Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին Կարակասում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նկարում պատկերված է Չավեսը և դե Կիրշների մահացած ամուսինը` նախկին նախագահ Նեստոր Կիրշները: Այս մասին հաղորդում է Frnace-Presse գործակալությունը:
«Ես երեկ են այն վերջացրել, ներկը դեռ չի չորացել: Նկարում ես դրել եմ իմ ամբողջ հոգին, սա լավագույն նկարն է, որ ես երբևէ նկարել եմ»,-ասել է Չավեսը:
Նկարը արված է դիմանկարային ոճով. Չավեսը իր մշտական կարմիր վերնաշապիկով, իսկ Կիրշները` պրոֆիլով:
GlobalPost գործակալության փոխանցմամբ, Չավեսն ընդգծել է, որ նա է նկարի հեղինակը, դրա ստեղծման համար կիրառել է գեղանկարչության բոլոր նրբությունները:







































