Monday, 13 05 2024
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

ԱԱԾ-ն պոռնոնյութերով «դուրս է եկել» լրատվական կայքի պատասխանատուի վրա

Երբ կառավարության նիստերից մեկի օրակարգում հայտնվեց էլեկտրոնային լրատվամիջոցները (այդ թվում` կայքերը) վերահսկող մարմին ստեղծելու վերաբերյալ առաջարկը, միանգամից մտահոգություն առաջացավ ԶԼՄ-ների շրջանում, որ ընտրություններից առաջ ԿԳԲ-եկան հսկողություն է սկսվելու նաև քիչ թե շատ ազատ լրատվական կայքերի նկատմամբ:

Իհարկե, կոնկրետ մեզ հայտնի լրատվական կայքերի հետ կապված որևէ աղմկոտ միջադեպ դեռ չի եղել, բայց կարծես թե ԱԱԾ-ի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն տարածքային կառույցը սկսել է ակտիվորեն աշխատել. տնտղում է իրեն վստահված տարածքում գրանցված, գործող լրատվական դաշտի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցող, հայտնի կամ անհայտ կազմակերպությունների գործունեությունը: Հավանաբար հենց այդպես էլ ԱԱԾ ներկայացուցչի տեսադաշտում է հայտնվել «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության վեբկայքը. ԱԱԾ ներկայացուցիչը հավանաբար ցանկացել է իմանալ, թե ինչով են զբաղված հանուն ապագայի գործունեություն իրականացնող լրագրողները: Կամ ԱԱԾ ներկայացուցիչը պարզապես «պոռնո-հանցագործություններ» բացահայտելու մեջ է մասնագիտացված եղել և նման բովանդակությամբ լուսանկարներ և տեսանյութեր փնտրելիս…«ռաստվել է» «Լրագրողներ հանուն ապագայի» վեբկայքի պատասխանատու Ռ. Ջալալյանին:

Ի՞նչ է արել 24-ամյա մեր գործընկեր Ջալալյանը: Նախաքննության մարմինն ամբաստանյալ Ռաֆայել Ա. Ջալալյանին մեղադրանք է առաջադրել այն արարքի համար, որ նա տարբեր արտասահմանյան կայքերից իր համակարգչում ներբեռնել է պոռնոգրական պատկերներ, որոնք ձևափոխելու միջոցով պատրաստել է պոռնոգրական նյութեր և տեղադրել է 2010 թ. հոկտեմբեր ամսին իր ստեղծած www.armstories.do.am համացանցային կայքում, որն էլ գովազդել է Facebook.com սոցիալական ցանցում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 263-րդ հոդվածի 1-ին մասով, և Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատված համարելով այն` այս տարվա նոյեմբերի 1-ին դռնփակ և արագացված կարգով դատաքննության արդյունքում Ռ. Ջալալյանին դատապարտել է 6 ամսվա ազատազրկման` հաշվի առնելով նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ինչպես նաև հանցավորի անձը. նա հանցանքն ընդունել և զղջացել է կատարածի համար, նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական: Այս վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել պաշտպանական կողմը և խնդրել մասնակի` պատժի կրման մասով բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան:

Այն, որ Ռ. Ջալալյանի «վրա» դուրս գալու հանգամանքը կարող է նաև նրա աշխատանքային գործունեությամբ պայմանավորված լինել` փաստում է այն հանգամանքը, որ դատական նիստը դռնփակ է եղել, ԱԱԾ քննչական վարչությունն է իրականացրել նախաքննությունը` ի տարբերություն նույն համայնքում կատարված մեկ այլ հանցագործության (որին դեռ կանդրադառնանք): Թե ինչով կարող էր ԱԱԾ-ին հետաքրքրել «Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպությունը, հաստատապես ասել չենք կարող, միայն նշենք կազմակերպության մի քանի ձեռնարկումներ` եզրակացությունները թողնելով ընթերցողին:

ՀԿ-ն, օրինակ, այս տարվա հունիսին իրականացրել է «Համացանց` հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագիրը, որով կազմակերպությունը պահանջել է հայրենի իշխանություններից` վերականգնել 3500 խուլերի տեղեկացված լինելու իրավունքները: Մեկ այլ ծրագիր իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի աջակցությամբ: Այս տարվա ամռանը կազմակերպվել են թուրք և հայ լրագրողների առցանց դասընթացներ հետաքննական լրագրության վերաբերյալ: Դասընթացներն անցկացվել են անգլերեն լեզվով, որին մասնակցելու հնարավորություն է տրվել թուրքական և հայկական տպագիր, հեռարձակվող և առցանց մամուլի լրագրողներին: «ԼՀԱ»-ի կազմակերպությունը ևս մեկ հնգօրյա «կոնֆլիկտային լրագրության» սեմինար է «դասավորել» Իսրայելում` հակամարտությունների լուսաբանման վերաբերյալ:

Սեմինարը կազմակերպել է Interdisciplinary Center Herzliya կազմակերպությունը: Մասնակիցները լսել են փորձագետների դասախոսությունները, այցելել հակամարտության շրջաններ և մասնակցել գործնական աշխատանքների: Սեմինարը անգլերեն լեզվով է եղել: Մասնակիցների բոլոր ծախսերը փոխհատուցվել են, բացառությամբ ճանապարհածախսի: Չի բացառվում, որ կազմակերպության գործունեության այս դրվագները հետաքրքրած լինեն ԱԱԾ-ին, այլապես այս գործը կարող էր ոստիկանությունն իրականացնել` ինչպես ազգությամբ պարսիկ, 21-ամյա Տիգրան Հայկի Հակոբյանի դեպքում:

Կրկին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Արմեն Խաչատրյանի, դռնբաց դատական նիստում, նոյեմբերի 7-ի դատավճռով կրկին նույն մեղադրանքով Տիգրան Հակոբյանին դատապարտել էր մեկամսյա կալանքի: Ս.թ. հոկտեմբերի 5-ին ոստիկանության ՔԳՎ Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քր.օր.-ի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նյութերի համաձայն` Տ. Հակոբյանը պոռնոգրական նյութեր տարածելու նպատակով, տարբեր արտասահմանյան կայքերից իր համակարգչում պոռնոգրական բնույթի նյութեր էր ներբեռնել և ինքն իրեն լուսանկարելու եղանակով «դարձրել մասնակից անձ», պատրաստել էր պոռնոգրական նյութեր և տարածել` տեղադրել էր իր ստեղծած http://www.love.mail.ru և http://www.my.mail.ru կայքերում»:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում