Յիվա Մարիա Թոմփսոնը Ավստրիայում բացել է աշխարհում առաջին միջազգային սեքս դպրոցը, որի նպատակն է ուսանողներին սովորեցնել, թե ինչպես կարելի է ավելի լավ սիրել:
Վիեննայում բացված Ավստրիական միջազգային սեքս դպրոցը առաջարկում է պրակտիկ և ինտերակտիվ դասընթացներ, որի մեկ կիսամյակը արժե 1400 ֆունտ սթեռլինգ:
Թոմփսոնի խոսքերով, յուրաքանչյուր ոք, ով 16 տարեկանից բարձր տարիք ունի, կարող է ներգրավվել դասընթացներում, որոնք աշխարհում առաջինն են:
Mai Online-ը գրում է, որ ուսանողներն ապրելու են երկսեռ հանրակացարաններում, որտեղ և պետք է կատարեն իրենց «տնային առաջադրանքները»: Դասընթացի վերջում նրանց կտրվեն որակավորումներ:
Դպրոցի խոսնակ Մելոդի Կիրշն ասել է. «Մենք համոզված ենք, որ դպրոցը շատ մեծ հաջողություն կունենա»: