Monday, 13 05 2024
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը

Հայաստանում կոռուպցիան շարունակում է կրել համակարգային բնույթ

Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արժեքը չի փոփոխվել, և ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի 2.6 է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը տեղեկացրեց, որ Հայաստանը այս տարի ԿԸՀ-ի ցուցանիշով 183 երկրների շարքում զբաղեցնում է 129-133-րդ տեղերը (անցած տարի Հայաստանը 178 երկրների շարքում 123-126-րդ տեղերում էր)` Դոմինիկյան Հանրապետության, Հոնդուրասի, Ֆիլիպինների և Սիրիայի հետ:

Այս տարի նախկին ԽՍՀՄ երկրներից ԿԸՀ ցուցանիշով առաջընթաց է գրանցել միայն Վրաստանը (4.1), իսկ մյուս հանրապետությունները, ինչպես նաև Թուրքիան ու Իրանը, նախորդ տարվա համեմատ առաջընթաց չեն գրանցել: Մասնավորապես, Ադրբեջանում, Ռուսաստանում և Բելառուսում ԿԸՀ-ն 2.4 է, Տաջիկստանում և Ուկրաինայում` 2.3, Իրանում` 2.7, Թուրքիայում` 4.2:

«Առավել մտահոգիչ է այն, որ մեզ մոտ կոռուպցիան շարունակում է համակարգային բնույթ կրել»,- ասաց Վ. Հոկտանյանը` նշելով, որ այն երկրներում, որտեղ ԿԸՀ արժեքը 3-ից ցածր է, կոռուպցիան ունի համակարգային բնույթ, լուրջ հիմնախնդիր է համարվում 3-5 տիրույթը: ԿԸՀ-ն չափվում է 10 բալանոց սանդղակով:

Ըստ բանախոսի` աշխարհում չկան բացարձակ կոռումպացված և բացարձակ մաքուր երկրներ: Կոռուպցիան համակարգային բնույթ է կրում նաև նախկին խորհրդային երկրներում` բացառությամբ մերձբալթյան հանրապետությունների և Վրաստանի:

Ինչպես ասաց Վ. Հոկտանյանը` ողջ աշխարհում տեղի ունեցող բողոքի ցույցերի հիմնական դրդապատճառը կոռուպցիոն և տնտեսական անկայունությունն է, և քաղաքացիները նմանատիպ ցույցերով հայտնում են իրենց բողոքը` ցույց տալով, որ իրենց քաղաքական առաջնորդները և պետական հաստատությունները բավարար չափով թափանցիկ և հաշվետու չեն իրենց:

ԿԸՀ արժեքը 5-ից պակաս է ցուցակում ընդգրկված երկրների ավելի քան 2/3-ում: ԿԸՀ ամենաբարձր արժեք ունեցող երկիրը Նոր Զելանդիան է (9.5), որին հաջորդում են Ֆինլանդիան և Դանիան (երկուսն էլ` 9.4): Աղյուսակը ԿԸՀ 1.0 արժեքով եզրափակում են Սոմալին և Հյուսիսային Կորեան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում