«Դժվար է ասել՝ զուգադիպություն է, թե ոչ, բայց փաստ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություն-առաջարկից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիմի ներկայացուցիչները, անգամ որոշ բարեկամներ, վերջին օրերին ենթարկվում են տարատեսակ ճնշումների՝ սկսած հարկաինից, վերջացրած ոստիկանական»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Ըստ շշուկների՝ խուզարկություններ ու ստուգումներ են սկսվել Ծառուկյանի փեսայի՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Ազոյանի ընկերներից ոմանց տներում: Այստեղ էլ ոստիկանությունն ակտիվորեն զենք է փնտրում: Երեկ խոսվում Էր նաև, որ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի փեսաներն ինչ-ինչ խնդիրներ ունեն: Մի խոսքով` Ծառուկյանին վախեցնելու գործընթացը նոր թափ Է հավաքում»: