ՀՀ կառավարության առաջարկությամբ այսօր` նոյեմբերի 28-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված են շուրջ երեք տասնյակ օրինագծեր:
Օրինագծերի հիմնական մասը վերաբերում է հարկային օրենսդրությանը: Դրանց մեջ են «Դրամարկղային գործառնությունների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Ակցիզային հարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը, ինչպես նաև «Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Օրինագծերի ընդունումն անհրաժեշտ է պետական բյուջեի հաստատման համար: