«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Երևանի թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը:
Վերջինս առաջադրվելու է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր, սակայն տևական ժամանակ ՀՀ-ից «անհայտ բացակայող» Հարություն Փամբուկյանի փոխարեն:
Թերթի հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանը հաստատել է իր առաջադրվելու մտադրության մասին տեղեկությունները: