Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Զարուհի Փոստանջյանը կոչը` Բակո Սահակյանին և Սերժ Սարգսյանին

ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նոյեմբերի 21-ին դիմել է Արցախի և Հայաստանի Հանրապետությունների նախագահներ Բակո Սահակյանին և Սերժ Սարգսյանին հետևյալ կոչով.

« Հիմք ընդունելով 1991թ. դեկտեմբերի 10-ին հերոս արցախահայության կողմից Անկախության հանրաքվեի ընդունման պատմական նշանակությունը, կարևորելով 2011թ. դեկտեմբերի 10-ին միջազգային հրապարակում բովանդակ հայության կողմից հայկական երկրորդ պետության անկախության 20-ամյակի համահայկական նշումը որպես համազգային տոն,

– ելնելով Արցախի Հանրապետության` թշնամիների կողմից բռնազավթումների, բնիկ հայ բնակչության կոտորածների և տեղահանումների պատճառով սակավաբնակ դարձած տարածքները պետական ծրագրով լայնորեն վերաբնակեցնելու առաջնային և հրամայական օրակարգից,

– առաջնորդվելով համայն հայության համար կարևորագույն ծրագրահենքերից մեկը հանդիսացող` Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, սահմանադրական ամբողջականության պահպանման և միջազգային ճանաչման գերակայություններով` միտված վերամիավորված միացյալ Հայաստան ստեղծելու նպատակին,

– հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության պետական անկախության ճանաչումը և աշխարհասփյուռ միլիոնավոր հայերով անկախ հայրենիքի չվերաբնակեցումը Հայաստանի երեք նախագահությունների կողմից ցայսօր չիրագործելը վտանգել է հայոց ազգային հավաքական շահը և սերունդների ապագան,

– քաջ գիտակցելով, որ այսօր մեր սերնդին ընձեռվել է հնարավորություն` կազմակերպել հայրենաշեն ազգահավաք հայկական երկու պետություններում, որոնք կազմում են 42000 քառակուսի կիլոմետր, ինչն էլ իր հերթին հիմք է ծառայում ազատագրելու նաև մեր ամբողջական հայրենիքը,

Արցախի ազատագրման բեկումնային հաղթանակը և 20-ամյա անկախության մեծագույն խորհուրդը հայ ժողովրդին համախմբելու և հայկական բնօրրանում որպես ազատ ու արժանապատիվ քաղաքացիներ ապրելու կարևորագույն առաքելության իրականացման համար կարևոր է կազմակերպել և աշխարհի հայաշատ բազմաթիվ քաղաքներում, տեղի հայկական համայնքների մասնակցությամբ, 2011թ. դեկտեմբերի 10-ին անցկացնել Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի ընդունման 20-ամյակին նվիրված համահայկական հանդիսություններ:

Հակահայ բանաձևումներին ու շահերին որպես դիմակայման ազդեցիկ գործոն` հայության հավաքական նվիրումի և իրավատիրության ու հայրենատիրության արգասիք այդ հանդիսությունները կազմակերպել և անցկացնել ավանդաբար` ներառելով նաև Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրի օր` սեպտեմբերի 2-ը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում