Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

«Դորիանսի» Fly ձայնասկավառակի շնորհանդեսին հաշված օրեր են մնացել

Դեկտեմբերի 11-ին «Ավանգարդ Ֆոլկ» ակումբում տեղի կունենա «Դորիանս» ռոք խմբի առաջին՝ Fly ձայնասկավառակի շնորհանդեսը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը։

Ձայնասկավառակը բաղկացած է 10 հեղինակային երգից, որից 8-ի երաժշտության հեղինակը Գ. Սուջյանն է, խոսքերի հեղինակը՝ Վարդան Զադոյանը։ «Մի գործը գրել ենք ամբողջ խմբով, մյուսի հեղինակն էլ Արմեն Մարտիրոսյանն է»,- ասաց երգիչը։

Ձայնասկավառակի բոլոր երգերը, բացառությամբ «Ես կուլամ»-ի, անգլերենով են։

Ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքները, ըստ Գոռի, տևել են 1-1,5 տարի, քանի որ առաջին ձայնասկավառակն էր, ու բացի այդ, շատ մանրակրկիտ են աշխատել՝ «մաքսիմում որակ ստանալու համար»։

Նրա խոսքով, ձայնասկավառակում հավաքված երգերը տարբեր են ժանրային առումով, սակայն ընդհանուր են՝ ասելիքի իմաստով: «Երգերն ավելի շատ կապված են մարդկանց էմոցիաների արտահայտման հետ։ Մարդիկ հիմա մի տեսակ ավելի ռոբոտացել են»,- նշեց Գ. Սուջյանը։

Շնորհանդեսը բաղկացած է լինելու երկու մասից. առաջին մասը տեղի կունենա ակումբի փոքր դահլիճում, որտեղ կիրականացվի ձայնասկավառակի շնորհանդեսը և վաճառքը, ինչպես նաև ցուցահանդես, ուր կներկայացվեն աշխատանքներ`նվիրված «Դորիանս» խմբին։ «Ցույց կտվի, թե «Դորիանսի» արվեստն ինչպես է ազդել մյուսների ստեղծագործությունների վրա»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք «Դորիանսի» հետ ելույթ կունենա՞ն այլ խմբեր ևս, Գ. Սուջյանը պատասխանեց, որ այս պահին ճշգրտումներ են կատարվում։

Շնորհանդեսի երկրորդ հատվածում ակումբի մեծ դահլիճում տեղի կունենա խմբի մենահամերգը:

Fly-ի ձայնագրման աշխատանքները կատարվել են Երևանում՝ «Շարմ» ընկերության ստուդիայում, միքսվել՝ Բրյուսելում, մաստերինգն արվել է Փարիզում՝ «Երևան» փրոդաքշընի աջակցությամբ։

«Դորիանս» խումբն ստեղծվել է 2008 թ.։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում