Տանզանիայում ութ մարդ կենթարկվի մահապատժի՝ ալբինոսներին սպանելու համար: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Միզենգո Պինդան:
Ալբինոսներին սպանել են, մարմիններն ուղարկել են տեղի հեքիմներին` թալիսման ու դեղամիջոց պատրաստելու համար:
BBC-ն հայտնում է, որ Տանզանիայում մարդիկ հավատում են, թե ալբինոսներից պատրաստված թալիսմանները հաջողություն են բերում:
Վերջին 4 տարվա ընթացքում սպանվել է 60 ալբինոս:
Նման սպանությունների մեջ մեղադրվում է 94 մարդ:








































