Երևանի քաղաքապետարանը ի գիտոթյուն է ընդունել Հայ ազգային կոնգրեսի իրազեկումը` նոյեմբերի 25-ին, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ, այս տարվա նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ ՀՀՇ կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի իրազեկումը` ընդունվել է ի գիտություն:







































