Գերմանիայում կնկարահանվի «Ռոքի» ֆիլմի հիման վրա ստեղծված երաժշտական ֆիլմը:
The Daily Telegraph–ը հայտնում է, որ ֆիլմի պրոդյուսերներն են Սիլվեստր Ստալոնեն և Վլադիմիր ու Վյաչեսլավ Կլիչկոները: Կլիչկո եղբայրները ֆիլմի հերոսներին կսովորեցնեն բռնցքամարտի մանրամասներ:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2012 թվականի նոյեմբերին՝ Համբուրգում:
Հիշեցնենք, որ «Ռոքի» ֆիլմը էկրան է բարձրացել 1976 թվականին: Ֆիլմի սցենարիստն ու գլխավոր դերակատարը Ս. Ստալոնեն էր: Ֆիլմը մասնակցել է «Օսկարի» 10 նոմինացիաների ու ստացել դրանցից 3–ը` ճանաչվելով լավագույն ֆիլմ:
IMDB –ի տվյալների համաձայն` «Ռոքի » ֆիլմի բյուջեն կազմել է մոտ մեկ միլիոն դոլար:








































