Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

2012թ. համատիրությունների համար պետք է լինի բեկումնային. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնությն հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում քննարկվել են համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման, 2012թ. կառավարման միասնական մոդելի և աշխատանքային նոր ծրագրի ներդրման, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր։

Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարներն ու կոմունալ բաժինների պետերը, ինչպես նաև մայրաքաղաքի առավել կայացած համատիրությունների ղեկավարները:

Խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետը նշել է, որ այս ոլորտի կայացումն անհրաժեշտ է իրականացնել միասնական ջանքերով՝ դրսևորելով սրտացավություն և մեծ հոգատարություն:

Նշվել է, որ լավ արդյունքներ ցուցաբերած մի շարք համատիրություններին զուգահեռ, մայրաքաղաքում քիչ չեն նաև իրենց պարտականությունների մեջ թերացող, երբեմն նաև անբավարար գործունեություն ծավալող համատիրությունները, ինչն անընդունելի է և հարուցում է բնակչության արդարացի դժգոհությունը:

«Այսօր մեր շատ համատիրություններ հավաքագրված միջոցների 70-80 տոկոսը հատկացնում են աշխատավարձի ֆոնդին և միայն 20-30 տոկոս մնացյալ միջոցներով են իրականացնում իրենց պարտականությունները, այնինչ բնակիչների սպասելիքներն արդարացնելու համար անհրաժեշտ է ունենալ ճիշտ հակառակ պատկերը:

Իրենց պարտականությունների մեջ թերացող և ցածր օգտակար գործողության գործակից ունեցող համատիրություններ մեզ պետք չեն: Դա է պատճառը, որ հաջորդ տարեսկզբից մենք անցնելու ենք համատիրությունների խոշորացման մոդելին`փոքր համատիրությունները միացնելով մեծերին»,- նշել է քաղաքապետ Տ. Մարգարյանը։

Համատիրությունների ղեկավարները ևս կողմ են արտահայտվել համատիրությունների խոշորացմանը` ընդգծելով, որ այդպիսով իրավամբ կհաջողեն ապահովել սեփական ծախսերի մասով քաղաքապետի նախանշած ծախսային հարաբերակցությունը:

Տ. Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և կոմունալ բաժինների պետերին հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել համատիրությունների գործունեությանը` խստորեն հետևելով բյուջեի ձևավորմանն ու նախատեսված ծախսերի իրականացմանը, պարտադիր նորմերի պահպանմանն ու բնակչությանը ներկայացվող պարբերական հաշվետվություններին:

«Մենք պետք է ունենանք մեկ ընդհանուր ոճով գործող համատիրություններ, որպեսզի ակնհայտ երևան ձեռքբերումներն ու թերացումները: Այդ առումով 2012թ. պետք է լինի բեկումնային»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը։

Հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ինտենսիվ աշխատանքներ տանել համատիրությունների խոշորացման մասին բնակիչներին իրազեկելու և բուն խոշորացման մասով քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում