Կիրակի օրը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Քրիստիան Վանեսին։
Նրան ընկերակցել է Սեմ Ռագուպյանը:
Խորհրդարանականը ծանոթ է Ֆրանսիայի հայ համայնքին, Հայկական ցեղասպանության ու այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներին և միշտ պաշտպանել է հայ ժողովրդի արդար դատը:
Շուրջ մեկ ժամ տևող հանդիպմանը վեհափառ հայրապետը ներկայացրել է իր պատկերացումը Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների ներկա վիճակը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներին ու այս ուղղությամբ Ֆրանսիայի դերակատարությանը:
Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հստակ կեցվածքը Ցեղասպանության ճանաչման հարցում։