Հունգարիան դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին և Եվրամիությանը` իրեն ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրանքով: Այս մասին, ինչպես հաղորդում է France-Press գործակալությունը, հայտարարել է ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը: Վերջինս հայտնել է, որ դա կապված է Հունգարիայի պետական պարտքի աճի հետ:
2011 թ. հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հունգարիայի պարտքերի ծավալն աճել է ՀՆԱ 75-ից 82%-ով: Այդքան արագ աճի պատճառը, կառավարության տվյալներով, եվրոյի նկատմամբ ֆորինտի փոխարժեքի անկումն է:
2010 թ. ապրիլին իշխանության եկած Հունգարիայի կառավարությունը փորձել է լցնել բյուջեն` բարձրացնելով հարկային ծանրաբեռնվածությունը և մասնավոր կենսաթոշակային հիմնդրամներից ազգայնացնելով 11 մլն եվրո:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` Հունգարիայում տնտեսական աճն ամենացածրն է եղել վերջին 7 տարիների ընթացքւմ ԵՄ կազմի մեջ մտած 10 երկրների ցուցակում և կազմել է 0.5 %:
2008-2009 թթ. Հունգարիան մեկ անգամ արդեն ԱՄՀ-ից ստացել է իր ծավալներով ռեկորդային՝ 15.7 մլրդ դոլար օգնություն:








































