Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր զգուշացրել է Բաշար ալ-Ասադին, թե որպես Սիրիայի առաջնորդ` նրա օրերը հաշվված են։
Ինչպես հաղորդում է «Ազատությունը», ելույթ ունենալով Ստամբուլում, Էրդողանը հայտարարել է, որ Ասադը կարող է տանկերի և թնդանոթների վրա հույս դնել մինչև որոշակի պահի։
«Կգա օրը, երբ դուք նույնպես կհեռանաք»,- Սիրիայի նախագահին հեռակա դիմել է Թուրքիայի վարչապետը։