Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Զվարճանքային ինդուստրիան Հայաստանում շատ է զարգացած, և դա նորմալ չէ. Լիլիթ Պիպոյան

Զվարճանքային ինդուստրիան Հայաստանում շատ է զարգացած, և դա նորմալ չէ: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց երաժիշտ Լիլիթ Պիպոյանը:

«Պետության պատվերն այս բնագավառում շատ թույլ է, հիմա ֆինանս ունեցողն է թելադրում ու պատվիրում: Այս երևույթն առավել արմատացել և ակնհայտ է դարձել հատկապես վերջին 4-5 տարիներին»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ անձամբ ինքը շատ է հոգնել երաժշտական դաշտում առկա աղմուկից և նույնանման երաժշտությունից:

Ասուլիսին ներկա ջազմեն Վահագն Հայրապետյանն իր հերթին ընդգծեց, որ շոու-բիզնեսն ու արվեստը պետք է հստակորեն տարանջատվեն:

«Ցանկալի է, որ աղմուկի փոխարեն երաժշտություն լինի, որ երաժիշտները բեմի վրա կենդանի երգեն ու նվագեն»,- նշեց նա:

Ինչպես նշեց ջազմենը, մենք՝ հայերս, օպերային հին արվեստ ունեցող ազգ ենք, սակայն այսօր բավարար միջոցներ չունենալու պատճառով պետությունը չի կարողանում ֆինանսավորել իրական արվեստի ներկայացուցիչներին՝ օպերային երաժիշտներին, սիմֆոնիկ նվագախմբերին, որոնք կարող են Հայաստանը արտասահմանյան բեմերում ներկայացնել ըստ արժանվույն:

«Ժամանակին կային մարդիկ՝ մեկենասներ, ովքեր նման դեպքերում սատարում էին պետությանը, անհրաժեշտ ֆինանսական աջակցություն դրսևորում»,- հիշեցրեց Վահագն Հայրապետյանը՝ հավելելով, որ հիմա նման բան գրեթե չկա:

Ասուլիսի վերջում երկու երաժիշտներն էլ խոստովանեցին, որ մեկական անգամ նվագել են հարսանիքների ժամանակ, սակայն շատ մեծ հաճույքով, քանի որ այդտեղ բացառապես բարձրաճաշակ երաժշտություն է հնչել:

Վահագն Հայրապետյանը նաև տեղեկացրեց, որ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում դեկտեմբերի 9-ին և 16-ին համերգներ է ունենալու, իսկ Լիլիթ Պիպոյանի համերգը նույն վայրում նախատեսված է դեկտեմբերի 10-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում