Audi ընկերությունը ներկայացրել է R15 TDi բոլիդի նոր տարբերակը, որը կօգտագործվի Audi Sport Team Joest թիմի կողից՝ «Լե-Մանի 24 ժամ» ավտոարշավի ժամանակ: Այս մեքենայի օգնությամբ Audi-ն մտադիր է գերազանցել մարաթոնի գործող չեմպիոն Peugeot-ին:
Գերմանական ավտոկոնցեռնը ստիպված էր վերանայել բոլիդի առաջնային մասի աէրոդինամիկան:
«Այս տարի «Լե-Մանի» մրցաշարի կանոնները պարտադրում են օգտագործել ավելի փոքր տրամագծով օդային սահմանափակիչներ և դիզելային մեքենաների համար՝ ավելի ցածր օդամղման ճնշում: Այդ պատճառով շարժիչների հզորությունը փոքրացել է, և մենք փորձել ենք բոլիդի աէրոդինամիկան ավելի էֆեկտիվ դարձնել»,- նշել է Audi Sport-ի տեխնիկական բաժնի ղեկավար Մարտին Մյուլմեյերը:









































