Տարին շատ աշխատանքային էր և ստեղծագործական: Վերջապես թողարկվեց իմ ձայնասկավառակը` «Օրորը», որին երկար տարիներ են սպասել: Այն իր մեջ պարունակում է թե՛ այն երգերը, որոնք տարիներ շարունակ ինձ հետ էին, թե՛ նոր կատարումներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցումասաց երգչուհի Սյուզան Մարգարյանը`խոսելով ընթացիկ տարում կատարած իր աշխատանքների մասին:
Երգչուհին պատմեց, որ հունիսին հյուրի կարգավիճակով մասնակցել է դստեր` Սիրուշոյի մենահամերգին:
Ս. Մարգարյանն այս տարի նկարահանել է Սիրուշոյի հետ զուգերգ` «Օրորի» հիման վրա: Երաժշտության հեղինակը Սիրուշոն է, խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակի ռեժիսորն է Ժոռ Հովհաննիսյանը:
Երգչուհին կատակով ասաց, որ այս տարի թեև լրանում է իր ծննդյան 50 և ստեղծագործական կյանքի 32-ամյակը, և մտադրություն ուներ նշել այս հոբելյանական տարեդարձները, սակայն հետո հասկացավ, որ «ցանկալի չէ մեծ շուքով նշել կնոջ տարիքը, որքան էլ այն չի թաքցնում»:
Մոտ օրերս երգչուհու «Ձմեռ» երգի հիման վրա ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը կնկարահանի ևս մեկ տեսահոլովակ:
«Հուսամ, որ հաջորդ տարի ևս նույն աշխատանքային եռուզեռի մեջ կլինեմ»,- խոսքը եզրափակեց երգչուհին:
Լուսանկարը՝ Bravo.am-ի








































