ИТАР ТАСС գործակալության փոխանցմամբ, Քադաֆիի որդին՝ Սեյֆ Ալ-Իսլամը, նախօրեին իրեն ձերբակալողներին 2 մլրդ դոլար կաշառք է առաջարկել՝ իր ազատության դիմաց: Սակայն Լիբիայի նոր իշխանության ներկայացուցիչները մերժել են նրա առաջարկը՝ այն անվանելով «հեղափոխության ստորացում»:
Առաջիկայում Լիբիայի նախկին առաջնորդի որդին կկանգնի դատարանի առջև՝ մարդկության դեմ հանցագործություններ կատարած լինելու մեղադրանքով: