Լիբիայի Ազգային անցումային խորհրդի վարչապետ Աբդել Ռահիմ Ալ-Կիբը շաբաթ օրը հայտարարել է, որ Սեյֆ Ալ-Իսլամը կդատվի արդար դատավարության շրջանակներում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
‹‹Ես հավաստիացնում եմ մեր ժողովրդին և ողջ աշխարհին, որ Սեյֆը կդատվի արդար դատավարությամբ, արդար դատական գործընթացի շրջանակներում, ինչից մեր ժողովուրդը զրկված էր վերջին 20 տարիների ընթացքում››,- ասել է վարչապետը:
‹‹Սեյֆ Ալ-Իսլամի ձերբակալությունը պարգև է այն մարդկանց, ովքեր նրա հոր ռեժիմի զոհն են եղել››,- ավելացրել է նա:








































