Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Կրասնոդար»-ի մրցակիցը Նալչիկի «Սպարտակ»-ն էր, որի նկատմամբ «Կրասնոդար»-ի թիմն առավելության հասավ 3:2 հաշվով:
Մեր ազգային հավաքականի առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցեց ողջ հանդիպմանը և 8-րդ րոպեին աջ ոտքի ուժեղ հարվածով գրավեց դարպասի մոտակա անկյունը: Ընթացիկ մրցաշրջանում դա «Կրասնոդար»-ի կազմում Յուրայի 8-րդ գնդակն էր:




































