Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ը Ռուսաստանին ու Վրաստանին կոչ է արել նորովի կառուցել իրենց հարաբերությունները։ Այս մասին վրացական InterPressNews լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։
Վերջինս նշել է, որ Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունների կարգավորումը միայն օգտակար կլինի։ Ողջունելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ երկու երկրների միջև կնքված համաձայնագիրը՝ Էշթոնը Ռուսաստանին ու Վրաստանին կոչ է արել այդ համաձայնագիրն օգտագործել որպես ելակետ՝ նոր հարաբերություններ կառուցելու համար։
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի վերաբերյալ ռուս-վրացական համաձայնագիրը կնքվել է նոյեմբերի 9-ին, Ժնևում։







































