Մրայա Քերին ուրախացրել է երկրպագուներին` համացանցում տեղադրելով իր երեխաների` Մորոկանի և Մոնրոյի նկարները: Երեխաները նկարներում մոդայիկ են հագնված. Մորոկանը հագել է բաճկոն, իսկ Մոնրոն վարդագույն գեղեցիկ կոմբինեզոն:
Վերջերս երգչուհին հայտարարել էր, որ երեխաներին կնկարահանի իր նոր՝ «Երբ գալիս է Սուրբ Ծնունդը» տեսահոլովակում: Մրայան հավաստիացնում է, որ հիանալի երգ է ստացվել, և ինքը շատ ոգևորված է, որ երեխաները նկարահանվելու են նոր տեսահոլովակում:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ երգչուհին շատ է նիհարել` վախենալով, որ ծննդաբերությունից հետո կարող է կրկին գիրանալ, ինչպես եղել է հղիության ընթացքում:








































