Վերջացել են ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմն էկրան կբարձրանա մոտ օրերս: Այնտեղ Պատրիսիան խաղում է դստերը կորցրած մի կնոջ դերը:
Երգչուհին հայտարարել է, որ բեմում այլևս ցուցադրելու ու ապացուցելու բան չունի, այդ պատճառով ուզում է իրեն փորձել կինոյի աշխարհում: Այս մասին նա ասել է Тележурнал-ին:
Կասսի դերասանական դեբյուտը եղավ 2002 թվականին` «Իսկ հիմա… տիկնայք և պարոնայք» ֆիլմով:
Պ. Կասասը նշել է, որ այս ֆիլմում իրեն գրավել է այն հանգամանքը , որ խաղալու է իրական պատմության միջով անցած կնոջ դեր: Բացի այդ, նրան հետաքրքիր կլինի խաղալ մոր դեր, քանի որ 44–ամյա Պատրիսիան դեռևս երեխաներ չունի:
Նկարահանումներից հետո երգչուհին պլանավորում է մեկնել հանգստանալու:







































