Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրում է.
Լյուստրացիայից առաջ ոչինչ էլ պետք չի ընդունել: Լյուստրացիայից առաջ պետք է անել լյուստրացիա:
Չարենցին գնդակահարողները դժոխքում են, բայց հանգիստ իրանց մահկանացուն կնքեցին որպես բարձր թոշակ ստացող պետական թոշակառուներ: Իրենց երեխաներն ու թոռներն էլ գնդակահարեցին մեզ, որովհետեւ պապերն ու հայրերը անպտիժ մնացին: Ստալինյան վարչական ու մտավորական էլիտան է մինչև հիմա մեզ կառավարում:
37-ին հո հենց էնպե՞ս չէին գնդակահարում. նոր էլիտա էին ստեղծում: Դա անձերի հարց չի, այլ կառույցների ու հաստատությունների, մեկ էլ տիպաբանության: Ինչո՞ւ հնարավոր եղավ 1998-ի սովետական ռևաշիզմի հաղթանակը: Որովհետեւ էդ մարդկանց շանս տրվեց իբր մաքրվելու: Իրենք իրենցով չմաքրվեցին ու մի բան էլ իշխանութունը նորից յուրացրին:
Իսկ լյուստրացիա բառացիորեն նշանակում է հենց մաքրում: Ես պատրաստ չեմ հիմա վերջնական կարծիք հայտնել էս հարցի շուրջ, պետք է շատ բան նայել, ուսումնասիրել, բայց ընդհանուր հարցադրմանը` հաստատ կողմ եմ:








































