Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Մեկը կոնյակի վրայից Արարատն է հանում, մյուսը` «Կրեմլյովսկայա» կոնյակ արտադրում

Քչերն են անդրադարձել այն հարցին, թե ինչու Երևանի կոնյակի գործարանը շշերի վրայից հանեց Արարատ լեռով տարբերանշանը, արձագանքներ չեղան, ոչ մեկ չնկատեց, որ ամեն խաչմերուկում տեղադրված փողոցների ցուցանակների տակ պատկերված Երևանի կոնյակի գործարանի տարբերանշանն այլևս չգիտես որտեղից ու ինչի համար հառնող փյունիկն է, և հանկարծ «Մուլտի գրուպի» Երևանի կոնյակի-գինու-օղու «Արարատ» կոմբինատը սկսում է արտադրել «Kremlin award» անվանումով կոնյակ, որը լինելու է 10,15 և 20 տարվա հնեցման:
Այդ մասին պայմանագիր է ստորագրվել Երևանի «Արարատ» կոմբինատի և Ռուսաստանի նախագահի գործերի կառավարչության ենթակայության տակ գտնվող «Կրեմլյովսկայա» առևտրի տան միջև: Այս մասին հայտնել է նոր «Կրեմլյովսկայա» ապրանքանիշի շնորհանդեսի ժամանակ Առևտրի տան ղեկավար Վլադիմիր Պեշկինը:
Այս կոնյակի վաճառքով զբաղվելու է «Լուդինգ» ընկերությունը, որի ղեկավարներից մեկը` Արա Խաչատրյանը, անցած ուրբաթ օրը սպանվել էր Մոսկվայի կենտրոնում:
Առաջին տարվա ընթացքում նախատեսվում է վաճառել այս կոնյակի 180-200 հազար շիշ, հետագայում ավելացնել այդ թիվը` տարեկան մինչև 400-450 հազար շիշ:
Նախատեսվում է նաև 7-ամյա հնեցման կոնյակի արտադրություն: Բացի այդ, պայմանագրով, «Կրեմլյովսկայա» առևտրի տունն իրականացնելու է վերահսկողություն կոնյակի արտադրության բոլոր փուլերում` սկսած խաղողի հավաքելուց մինչև վերջնական արտադրանքի ստանալը:
Այս ամսին հաղորդում է РИА-Новости գործակալությունը:
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիրը Կոժինն էլ նշել է, որ «յուրաքանչյուր երկիր ունի իր խորհրդանիշը, և երբ մենք արտասանում ենք Հայաստան, հիշում ենք Արարատը, ընդ որում, ոչ միայն որպես աշխարհագրական հասկացություն, այլ նաև որպես առևտրային նշան»: ««Արարատ» գործարանը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է, և ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կլինի երկարատև»,- ասել է Կոժինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում