Դեմի Մուրը ցանկանում է բաժանվել իր ամուսին Էշթոն Քաթչերից: Դերասանուհին պատրաստվում է խզել հարաբերություններն ամուսնու հետ այն բանից հետո, երբ վերջինս իրենց ամուսնության տարելիցի օրը դավաճանել էր իրեն՝ Սարա Լիլի հետ: Այդ դեպքից հետո զույգը մի քանի անգամ փորձել է հաշտվել և պարզվում է, որ դեռ ամեն ինչ կորած չէ:
Сеlebrity-gossip.net-ի հաղորդմամբ՝ Դեմի Մուրն ամուսնուն մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնք նա պետք է կատարի: Աստղերն իրենց հարաբերությունները վերականգնելու համար կուղևորվեն ծովափնյա տնակ, որը գտնվում է Տերկս և Կայկոս կղզեխմբի վրա: Այդ տնակը զույգին տրամադրել է հանրահայտ դերասան Բրյուս Ուիլիսը՝ Մուրի նախկին ամուսինը:
Զույգը ցանկանում է առանձնանալ և խուսափել հասարակության և մամուլի ուշադրությունից:







































