Atlanata Associated Press-ը հաղորդում է, որ, ըստ անցած տարվա ցուցանիշների, Ամերիկայի երիտասարդ կանանց ծնելիությունն ավելի է նվազել, ինչը ապացույցն է այն բանի, որ տնտեսությունն ազդում է ծնելիության վրա ոչ պակաս, քան, ասենք, հակաբեղմնավորիչ միջոցները։
Ըստ համապատասխան պետական մարմինների հինգշաբթի օրվա հայտարարության՝ ազգի ծնելիության տոկոսն արդեն երրորդ տարին է, ինչ նվազում է՝ բոլոր տարիքի և ռասայի կանանց շրջանում: 20 տարեկան կանաց մոտ նկատվում է ամենացածր ցուցանիշը՝ բոլոր տարիների համեմատ: Տվյալները պահպանվում են 1940-ական թվականներից:
2008 և 2009 թվականներին փորձագետները կարծում էին, որ ծնելիության նվազման պատճառը տնտեսությունն է: 2010 թվականի տվյալներն այդ կասկածները դարձրեցին իրականություն:
«Ես չեմ կարծում որ այժմ որևէ կասկած կա,թե պատճառը տնտեսության անկումն է: Բացի դրանից, ուրիշ ոչ մի պատճառ չի կարող լինել»,- ասել է Վաշինգտոնում հիմնված Population Reference Bureau հետազոտական կազմակերպության ժողովրդագետ Կառլ Հաուբը:







































