Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ուսանողներին անհրաժեշտ է վարձավճարների երկարաժամկետ վարկավորում. Կ. Թորչյան

Այսօր Ուսանողության միջազգային օրն է: Տարբեր երկրներում արդեն ձևավորված են տոնը նշելու ավանդույթներ: Օրինակ`ԱՄՆ-ում, Դանիայում այս օրը ուսանողներն աշխատում են զվարճանալ ինչպես հարկն է, վայելել ամենաթանկ ուտեստները և խմիչքները: Թեև Հայաստանում շատերը չգիտեն օրվա նշանակության մասին, բայց մի շարք պետական ուսումնական հաստատություններում նոյեմբերի 17-ը տոնվում է միջոցառումների շարքով:

Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ՀՊՃՀ ուսանողական խորհրդի նախագահ Կարապետ Թորչյանը, ընթացիկ շաբաթը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կարևորվել է միջոցառումների շարքով, որոնք ունեցել են ուսումնակրթական բնույթ: Այս տարի բուհի ուսխորհուրդը փորձել է ձեռնպահ մնալ մարզամշակութային միջոցառումներից և հիմնական շեշտը դրել է կրթական բնույթի լոկալ համալսարանական միջոցառումների վրա:

«Այս շարքում ունեցանք մի քանի հանդիպումներ, որոշակի դասընթացներ նույնպես ունեցանք ուսանողների հետ: Բուհում ընթացիկ շաբաթվա ընթացքում կրթական բարեփոխումների հետ կապված ոլորտի ներկայացուցիչների հետ մի քանի հանդիպումներ եղան, որի ժամանակ ներկայացվեցին, թե ինչ է արվում վերջին ժամանակաշրջանում»,- մեկնաբանեց Կ. Թորչյանը`տեղեկացնելով, որ միջոցառումների շարքը բավականին հագեցած է եղել: Ըստ ՀՊՃՀ ուսանողական խորհրդի նախագահի` այսօր այդ միջոցառումներն ամփոփել են ուսանողներին շնորհավորելով, որի ընթացքում ներկայացվել են պրեզենտացիաներ ուսանողության և ուսանողության հասարակական աշխատանքի վերաբերյալ:

Անդրադառնալով Հայաստանում ուսանողության խնդիրներին`Կարապետ Թորչյանը նշեց, որ դրանք բազմաթիվ են և կրում են սոցիալական բնույթ: «Ուսանողների առաջին խնդիրը վարձավճարներն են, համապատասխան ծրագրեր են անհրաժեշտ, որ կբերեն նրան, որ ուսումնական կրթական գործընթացը լինի մատչելի: Մենք քննարկել ենք նաև այդ հարցը: Մեր կողմից բարձրաձայնվեց ամենաընդունելի տարբերակը. ուսանողական վարձերի երկարաժամկետ վարկավորումը, որը հնարավորություն կտա սոցիալապես անապահով վիճակում գտնվող ուսանողներին չզրկվել կրթության իրավունքից և հետագայում, մասնագիտական կարողություններն օգտագործելով, աշխատել և վերադարձնել վարկը»,- մանրամասնեց ուսխորհրդի նախագահը`հավելելով, որ ուսանողներին պետք է ներգրավել բոլոր ուսումնական գործընթացներում:

Նշենք, որ 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակել է Ուսանողության միջազգային օր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում