Այսօր լրանում է ֆիանանսական ինստիտուտների դեմ ուղղված «Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիայի երկամսյակը: Այդ կապակցությամբ «օկուպանտները» պատրաստվում են զանգվածային ակցիաներ կազմակերպել, որոնք կուղեկցվեն երթերով և դիմակահանդեսով:
Հիշեցնենք, որ Նյու Յորքի ոստիկանությունը նոյեմբերի 15-ին Զուկոտի այգում քանդեց «Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիայի մասնակիցների ճամբարը: Այդ օրը ոստիկանությունը ձերբակալեց 70 «օկուպանտների», որոնք հրաժարվել էին ենթարկվել այգու տարածքը կամավոր լքելու կարգադրությանը:








































