Միջազգային կոնվենցիայով արգելված կլաստերային ռումբերը շարունակում են օգտագործվել 69 երկրներում: Այս մասին հայտարարել է Լոնդոնյան կոալիցիան, որի մեջ մտնում են 200 իրավապաշտպան խմբեր:
Associated Press–ը հայտնում է, որ կլաստերային ռումբերը պայթելուց բաժանվում են մանր մասնիկների, և նրանց օգտագործումը խաղաղ բնակչության համար վտանգավոր է: Այդ պատճառով միջազգային համաձայնագիրն արգելում է այն օգտագործել:
Մի հակատանկային կլաստերային ռումբը իր մեջ պարունակում է մի քանի հարյուր պայթուցիկ բաղադրիչներ:
ԱՄՆ–ն այս զենքն օգտագործել է Վիետնամի, Իրաքի, Աֆղանստանի պատերազմների ժամանակ:
Այս զենքն օգտագործվել է նաև Լիբիայում` Միսուրատայի պաշարման ժամանակ: Կլաստերային զենքը Լիբիա է տեղափոխվել եվրոպական երկրներից։ Օրինակ՝ Իսպանիան 2006 և 2008 թվականներին Լիբիային վաճառել է 1055 կտոր զինամթերք:








































