Լեհաստանում ձևավորվել է նոր կառավարություն: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, այսօր Լեհաստանի նախագահի գրասենյակից հայտնել են, որ վարչապետ Դոնալդ Տուսկը ապագա կառավարության կազմը կներկայացնի երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիին:
Տեղական ԶԼՄ-ների տարածած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ առանցքային գերատեսչությունները կմնան նախկին նախարարների ղեկավարության տակ:
Տուսկին հանձնարարվել է նոր կառավարություն ձևավորել խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության` «Քաղաքացիական հարթակի» հաղթանակից հետո:








































